|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մոսկվան կնպաստի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման փաստաթղթերն ուժի մեջ մտնեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Эхо Москвы, Sputnik և Говорит Москва ԶԼՄ-ներին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կողմ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, Ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, և այդպիսով կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար շատ բան ենք անում»,- ասել է նա:
«Ռուսաստանը մի քանի տարի առաջ աջակցել է սահմանները բացելու, համագործակցության զարգացման մասին փաստաթղթերի մշակման գործընթացին, որը նախաձեռնեցին Անկարան և Երևանը: Ցավոք, փաստաթղթերը ստորագրվել են, բայց ուժի մեջ չեն մտել, քանի որ Թուրքիայում չստացվեց այս փուլում վավերացնել դրանք: Բայց մենք կնպաստենք, որ դա տեղի ունենա»,- ասել է Լավրովը: