կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 07:46
Հասարակություն

Գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած թվերը հակասում են մաքսային ծառայության հրապարած տվյալներին

Գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած թվերը հակասում են մաքսային ծառայության հրապարած տվյալներին

««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:

 

Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթն ու հավելում. «Երեկ, սակայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները։ Փաստորեն ստացվում է, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ բոլորովին այլ, և այս հակասության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանում է, թե իրենք եռամսյակային տվյալները հավաքագրում են այլ մեթոդոլոգիայով, ըստ որի՝ 2014թ. առաջին եռամսյակի մաքսային վճակագրության տվյալներով՝ ներառված են 2013թ. դեկտեմբերին և 2014թ. հունվարին ու փետրվարին փաստացի ներկրված գազի ցուցանիշները, հետևաբար եռամսյակային կտրվածքով միջինացված ցուցանիշը կազմել է 220.8 ԱՄՆ դոլար»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: