|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն տևական ժամանակ է, ինչ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է գազի սակագնի բարձրացման թեման: Քննարկումների առիթ է տվել դոլարի` մոտավորապես 20 տոկոս արժևորումը: Ի տարբերություն մի շարք երկրների, որտեղ գազի գնի հիմքում դրված են նավթի գները, Հայաստանի համար գազի գինը սահմանվում է` ըստ դոլարի փոխարժեքի, և առաջիկա 5 տարիների համար սահմանված է 1000 խմ-ի դիմաց 189 դոլար գինը: Հետևաբար, ստեղծվել է մի վիճակ, երբ միջազգային շուկայում, նավթի գնով պայմանավորված, գազի գները նվազում են, Հայաստանում հնարավոր է գազի գինը բարձրանա, քանի որ դոլարը կտրուկ արժևորվել է:
«Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գազի գինը 2013-ին սահմանելու ընթացքում դոլարի փոխարժեքը եղել է 416, դրամ, իսկ այսօր այն հասել է արդեն 480 դրամի: Հետևաբար« «Գազպրոմ Արմենիա»-ի մասնագետները ուսումնասիրում են ստեղծված վիճակը, և որոշում ընդունելուց հետո հանրությունը անպայման պատշաճ կերպով կիրազեկվի: