Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ներազգային ազատագրական շարժման» անդամները մտադիր են կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան ընդդեմ «Գազպրոմ-Արմենիա»-ի, եթե իրենց կասկածները առարկայորեն ապացուցվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները, թե ինչպես են «Գազպրոմ-Արմենիա»-ում իջեցնում սպառողներին տրամադրվող գազի կալորիականությունը: Նա նախապես նշեց, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի աշխատակիցներից մեկն է իրենց տեղեկատվություն հաղորդում, սակայն չեն կարող վտանգել նրան և տալ նրա անունը: Այդ աշխատակիցը հաղորդել է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ում երկու արգելանք կա` լաբորատորիա մտնելու և գազի կալորիականությունն իջեցնող և ազոտ խառնող սարքավորման թեման շոշափելու:
Վահան Մարտիրոսյանի խոսքով` «Գազպրոմ-Արմենիա»-ն գնել է երեք այդպիսի սարք` ազոտային կայանք` յուրաքանչյուրը 350 հազար դոլար արժողությամբ:
«Դա նման է նրան, որ կաթի հետ ջուր խառնեն ու, ստանալով ավելի մեծ քանակությամբ կաթ, վաճառեն այն: Ռուսաստանից ստացվում է X քանակությամբ բարձր կալորիականությամբ գազ, այստեղ այս սարքավորման միջոցով գազի քանակը դարձնում են Y քանակի ու վաճառում բաժանորդին»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նաև հավելեց, որ գազի թեմայի հետ կապված լարվածությունը բնակչության շրջանում հասել է գագանակետին, որովհետև այս ձմեռ բնակիչները ակնհայտորեն տեսնում էին, որ ինչ-որ բան այն չէ, և որ իրենք սովորականից ավելի շատ են գազ սպառում: Բացի այդ` շարքից դուրս էին գալիս ջեռուցման համակարգերը, գազօջախները, ինչին «Գազպրոմ-Արմենիա»-ն պատասխանում էր, որ բնակիչների գազօջախներն են անսարք: «Գազպրոմ-Արմենիա»-ի պատասխանը ցինիզմի է հասնում, երևի բոլորի գազօջախները միմյանց հետ պայմանավորվել են, որ շարքից դուրս գան: Իսկ ընկերության մոտ հիստերիա է սկսվում, երբ խոսվում է ազոտի մասին»,- ասաց նա:
Վահան Մարտիրոսյանը նաև կոչ արեց բոլոր ըներություններին, որոնք խնդիրներ ունեն «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ կամ տուժել են այդ ընկերության պատճառով, միանալ իրենց և կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան: