Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դեկտեմբեր ամսվա բաժանորդների սպառած գնի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխանում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին։
Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, թե հաշիվներն ավելի շատ են, քան նախորդող նոյեմբեր ամսին, կամ պայմանականորեն ասած ջեռուցման սեզոնի առաջին ամսին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել մեկ կարևոր և որոշիչ հանգամանք՝ եղանակային ջերմաստիճանը, ինչը ըստ Հիդրոմետի ներկայացված պաշտոնական տվյալների,օրինակ, Երևանում միջին ջերմաստիճանը նոյեմբեր ամսին կազմել է +5-ից +7 աստիճան տաքություն, դեկտեմբեր ամսին՝ միջին 0-ից -1,5 աստիճան ցուրտ:
Ակնհայտ է, որ արտաքին ջերմաստիճանի նվազման պարագայում սպառումը աճում է՝ ջեռուցվող տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովելու համար: Իհարկե, ինչ-որ տեղ պետք է հաշվի առնել նաև նախատոնական օրերին հատուկ կենցաղային նպատակներով օգտագործվող լրացուցիչ ծավալը: Առանձին բաժանորդների դժգոհությունների կամ անհամաձայնությունների հետ կապված «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է դիտարկել բոլոր դեպքերը փաստացի հասցեներով և ներկայացնել գազի ծախսի ու վճարման ենթակա գումարների ամբողջական էպիկրիզը՝ նաև նախորդ տարիների համեմատականով: Բաժանորդները կարող են դիմել Ընկերության «թեժ գիծ» կամ տարածքային ծառայություններ»: