կարևոր
1105 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 00:03
Աշխարհ

Մոլորակը գտնվում է աղետալի տաքացման շեմին․ ահազանգում են գիտնականները

Մոլորակը գտնվում է աղետալի տաքացման շեմին․ ահազանգում են գիտնականները

Աշխարհը մոտենում է 1.5 աստիճան տաքացման շեմին, և որ այս շեմը կգերազանցվի առաջիկա տարիներին: Այս մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հրապարակած զեկույցում։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ այժմ հիմնական նպատակը շեմի պահպանումը չէ, այլ այն, որ գագաթնակետային տաքացումը տասնամյակներ շարունակ չտևի։

Մասնագետների կարծիքով՝ ներկայիս քաղաքականության պայմաններում ջերմաստիճանի գագաթնակետը կարող է հասնել 2.6 աստիճան Ցելսիուսի, իսկ լավագույն դեպքում այն կհասնի 1.8 աստիճան Ցելսիուսի:

Զեկույցի համահեղինակ, պրոֆեսոր Դեբրա Ռոբերտսը նշել է, որ մոլորակը գտնվում է շրջադարձային կետում, և երկրների հավակնություններից է կախված, թե որքան կտևի այս գերտաքացումը: