|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսական «Ցենտրալ Փարթնըրշիփ» ընկերության հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանը Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է նկարահանելու: Այս մասին տեղեկանում ենք filmpro.ru-ից: Ֆիլմը կոչվելու է «Մի երկրաշարժի պատմություն», գլխավոր դերում հանդես է գալու Վլադիմիր Մաշկովը:
Ֆիլմը մի երիտասարդի` Ռոբերտի մասին է լինելու, որի ծնողները մահացել են` հայտնվելով սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել էր ռուս շինարարների անբարեխիղճ աշխատանքի հետևանքով: Սակայն ուշագրավ է այն փաստը, որ դժբախտության գլխավոր մեղավորին` ռուս ճարտարապետին, դատարանն արդարացնում է, իսկ Ռոբերտին սպասվում է դառը ճակատագիր` նախ` մանկատուն, հետո` բանտ:
Ի դեպ, Դիշդիշյանի ֆիլմը կյանքի է կոչվել ՀՀ-ի և ՌԴ-ի առաջին հեռուստաընկերությւոնների, ինչպես նաև «Շառլ Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ:
Դիշդիշյանը «Մենամարտ ստվերի հետ», «Տարաս Բուլբա», «Լիկվիդացիա» և այլ հայտնի ֆիլմերի պրոդյուսերն է: