Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1988թ. դեկտեմբերի 7-ին Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22,7 վրկ.) Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը):
Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերիչ երկրաշարժի պատճառով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են՝ 12500, իսկ զոհերի թիվը կազմել է՝ 25000:
Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15000-17000) և Սպիտակում (4000) մարդ: Ավերվել է Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ճարտարապետական, պատմական և արվեստի հուշարձաններին:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել՝ 12500:
Սպիտակի երկրաշարժը պատկանում է լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: