|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
HBO Max սթրիմինգային ծառայությունը հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի վերաբերյալ մուլտֆիլմ ցուցադրելու մասին. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է Luxurylaunches.com-ը
Նշվում է՝ մուլտֆիլմը կլինի հումորային և սիթքոմի ոճով ու կանվանվի «Արքայազնը»՝ բրիտանական գահի 6-ամյա թագաժառանգ արքայազն Ջորջի պատվին։ Նա գահի ժառանգորդների շարքում երրորդն է՝ պապից և հորից հետո:
Պարզաբանվում է նաև, որ մուլտֆիլմում բրիտանական թագավորական ընտանիքի կյանքն ու ապրելակերպը կներկայացվի մանկահասակ Ջորջի աչքերով:
Մուլտֆիլմում տեղ կունենան թագուհու, նրա ամուսնու, ավագ որդու, հարսի, Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի, արքայազն Հարրիի, նրա կնոջ՝ Մեգան Մարքլի, ինչպես նաև արիստոկրատիայի մյուս ներկայացուցիչների կերպարները:
Հավելվում է նաև, որ արքայազն Հարիին կհնչյունավորի հոլիվուդյան հայտնի դերասան Օրլանդո Բլումը: