կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 12:20
Հասարակություն

Կիևում Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է ցուցադրվել

Կիևում Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է ցուցադրվել

Կիևում վավերագրական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանում 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին. հայտնում է utro.ua-ն:

 

«Կկիսեմ քո վիշտը» ֆիլմը  ցուցադրվել է երեկ՝ Կիևի Կինոյի տանը:  Ներկա են եղել աղետի հետևանքների վերացման մասնակիցները` այն ժամանակ` Կիևի Շևչենկոյի անվան համալսարանի և պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ և կինոգործիչներ։

 

«Դժբախտության մասին մենք իմացանք լուրերից: Օպերատոր ընկերոջս հետ որոշեցինք մեկնել և նկարահանել: Այդ ժամանակ լեռներում 20 աստիճան սառնամանիք էր, ավերածություններ։ Ապրում էինք վրաններում։ Շուրջբոլորը մահ էր։  Առաջինը, ինչ ինձ ապշեցրեց, այն էր, որ երբ  մտնում էինք Սպիտակ, դագաղներով բեռնատարերն էին ընդառաջ գալիս։ Որքան մոտենում էինք քաղաքին, այնքան ավելի շատ էին այդ մեքենաները»,- պատմում է կինոռեժիսոր Վիկտոր  Շկուրինը։

 

«Չենք ուզում հիշել վատը։ Լինում էին դեպքեր, երբ կամավորները բախվում էին դիակապտողների հետ։ Ամենադժվարը մարդկանց լացին դիմանալն էր, նրանք թաղում էին իրենց հարազատներին, այդ թվում` երեխաների, կանանց։ Ֆիլմը ներկայացնում է այն, ինչ մենք ենք վերապրել։ Այդ երկրաշարժը փոխեց  յուրաքանչյուրիս: Աստված տա՝ նման բան երբեք չկրկնվի: 40 րոպե տևողությամբ ֆիլմը դիտելուց հետո հավաքվածներից շատերն արտասվել են»,- ավելացրել է ներկայիս պատգամավոր Նիկոլայ Կատերինչուկը: