|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն նախօրեին Չեչնիա կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է այդ տարածաշրջանի մասին ֆիլմ նկարահանել. հայտնում է Российская газета-ն:
«Ես ցանկանում եմ այստեղ ֆիլմ նկարահանել և ցույց տալ, որ Գրոզնիում կարելի է ֆիլմ նկարահանել՝ մեծ ֆիլմ: Ֆիլմի մանրամասների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, սակայն գիտեմ, որ մենք դեռ կվերադառնանք այստեղ, և սա միայն սկիզբն է»,- ասել է դերասանը:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը դերասանի պատվին հանդիսավոր ընթրիք է կազմակերպել: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք արտիստներ, պարային կոլեկտիվներ: