|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Disney կինոընկերությունը նկարահանելու Է «Ասպետներ» արկածային ֆիլմը, որի գործողությունները կծավալվեն Միջին դարերում: Գրում է РИА Новости-ն, վկայակոչելով՝ Collider-ին։
Կինոնկարում քմահաճ երիտասարդ մի կին միանում Է ասպետին, ով պետք Է ոչնչացնի արտեֆակտը, որն սպառնալիք Է բերում ամբողջ աշխարհին, մինչ այն կհայտնվի վատ ձեռքերում:
Կինոժապավենի սցենարիստը կլինի Մեթ Օրթոնը («Ֆինալ» գործողությունը»), իսկ գործադիր պրոդյուսերները՝ Ջեսիկա Վիրթուն և Չեզ Սալեմբիրը: Վիրթուն նաև մասնակցում Է «Ստերվելլա», «Մուլան» և «Ջրահարսը» ֆիլմերի աշխատանքներին, իսկ Սալեմբիրը՝ «Տիկիններ և Թափառաշրջիկներ»-ի Էկրանավորմանը: Սպասվում Է, որ կինոնկարը կցուցադրվի լայն վարձույթով: Այժմ ստուդիայի արտադրության մեջ են մի քանի նախագծեր, որոնցում գործողությունը տեղի Է ունենում Միջին դարերում, այդ թվում՝ Ռիդլի Սքոթի «Ասք Մեռլինի մասին» կինոնկարը և «Սուրը քարի մեջ»-ի ռեմեյքը։