| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2016-12-07 11:15
            8 տարի առաջ - 2016-12-07 11:15  
         
                
            Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 28-րդ տարելիցը: 1988-ի այս օրը տեղի ունեցած երկրաշարժը մեծ ավերածություններ առաջացրեց հատկապես Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում: Ընդհանուր առմամբ, տուժել է 21 քաղաք, 342 գյուղ:
Երկրաշարժի էպիկենտրոնը Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղն էր: Աղետի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, անօթևան մնաց 514000 մարդ:
Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժի տևեց մինչև 5 րոպե, և այդ ընթացքում կրկնվող ցնցումների պատճառով շինությունների մեծամասնությունը չհասցրեց «վերականգնվել» հիմնական ցնցումից:
Նշենք, որ 1988թ. երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ:
Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն մարդ: