|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Դոնեցկ են եկել չեչենական ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ոչ մի «չեչեն զինծառայող», առավել ևս «Չեչնիայի զինվորական շարասյուն» չի մասնակցում հակամարտությանը: Չեչնիան ՌԴ սուբյեկտներից մեկն է, և ՌԴ սահմանադրությանը համապատասխան` չունի զինված ուժեր»,- հայտարարել է Կադիրովը:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում», որտեղ Կիևը շարունակում է ուժային գործողությունները, ուկրաինացի զինվորականներին դիմադրություն են ցույց տալ Չեչնիայից եկած զինվորներ:
«Եթե հակամարտության գոտում որևէ մեկը չեչենի է տեսել, ապա դա նրա անձնական գործն է: Երեք միլիոն չեչեն կա, որից երկու երրորդն ապրում է Չեչնիայի Հանրապետության սահմաններից դուրս, այդ թվում՝ նաև Արևմուտքում: Մենք չենք կարող և չպետք է իմանանք, թե նրանցից ով որտեղ է գնում, ինչպես Կիևում չգիտեին, թե ուկրաինացիներից ով էր գնում կռվելու Գրոզնիում»,- հավելել է Կադիրովը: