|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Եթե իմանայինք, որ ինքնաթիռը ռուսական է, այլ կերպ կվարվեինք, այլ կերպ կկանխեինք Թուրքիայի օդային տարածքի խախտումը»,- անդրադառնալով ռուսական ՍՈՒ 24 ինքնաթիռի խոցմանը` France 24 հեռուստաընկերությանն ասել է Թուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մինչդեռ ավեի վաղ նա հայտարարել էր, որ եթե նման խախտում այսօր էլ լինի, Թուրքիան պարտավոր է նույն դիմադրությունը ցույց տալ:
Իսկ CNN-ին տված հարցազրույցում Էրդողանն ասել էր, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել. «Եթե նույնիսկ կա մի կողմ, որ պետքէ է ներողություն խնդրի, ապա դա հաստատ թուրքական կողմը չէ»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը: