Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը Facebook-ի իր էջում գրել է, թե վստահ է, որ չեչեն գրոհայինները Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ուղարկվել են Դոնեցկ: Նա հրապարակել է CNN-ի ռեպորտաժը և գրել.
« Այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում: Կադիրովի մարդիկ Դոնեցկում են: CNN-ի ռեպորտաժում նրանք անձամբ են խոստովանում դա: Նրանք ուղարկվել են Պուտինի թույլտվությամբ: Կադիրովը շուտով առանց Պուտինի իմացության նրանց Մոսկվա կուղարկի, եթե Պուտինն իրեն խելոք չպահի և հրաժարվի Կադիրովին տարեկան 2 մլրդ դոլարի տուրք վճարել»: