Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակումից հետո մի հայտարարության անելիս, շնորհակալություն հայտնելով մարզի 4 կարևոր «սյուներին», նշել էր, որ նրանց հետ համագործակցել և շարունակելու է համագործակցել` ի շահ Սյունիքի: Որպես այդ «սյուներ»` նորանշանակ մարզպետը հիշատակել էր կայազորի հրամանատարին, ազգային անվտանգության ծառայության պետին, դատախազին, դատարանի նախագահին` իրենց համակարգով: Դատարանի նախագահ ասելով` գործող մարզպետը, ամենայն հավանակնությամբ ,նկատի է ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ, ինչպես հայտնի է, քննվում է 2013-ի հունիսի 1-ին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրական գործը: Վերոհիշյալ հայտարարությամբ Խաչատրյանն, ըստ էության, կասկածի տակ էր դրել դատարանի անկախությունը:
Այս փաստն, ինչպես նաև այլ հանգամանքներ վկայակոչելով` հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ էր հայտնել գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Սակայն, ինչպես և սպասվում էր, դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Տարօրինակ է, սակայն օրերս yerkir.am-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հերքեց իր իսկ բառերը` ասելով, որ ինքը դատարանի մասին չի խոսել: «Ես չեմ ուզենա, որ դա կապեք մեկ ուրիշ խնդրի հետ: Մենք մարդկանց հետ 9 տարուց ավելի աշխատել ենք, մեր համագործակցությունը բխում է մարզի շահերից, այսինքն` իմ և դատարանի միջև համագործակցություն չի կարող լինել»,- նշեց նա:
Արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանն ազդեցություն ունեցել է կամ ունի դատարանի վրա, ցույց կտա այս գործով դատավճիռը:
Իսկ գործող մարզպետի` իրար հակասող մտքերը` yerkir.am-ի տեսանյութում: