կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 17:11
Հասարակություն

Աշոտյանը սիրում է...

Աշոտյանը սիրում է...

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ընկերներին ներկայացրել է իր գրած բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորեւ:

 

Սիրում եմ …

 

Ես սիրում եմ հայացքդ թախծոտ

 

Եվ աչքերդ` այնքան արևոտ:

 

Ես սիրում եմ քայլերդ անձայն,

 

Երբ հոգնած ես լինում ու մռայլ:

 

Ես սիրում եմ շուրթերդ ժլատ

 

Եվ քո խանդը` դաժան, անհավատ:

 

Ես սիրում եմ քո շողքը որսալ

 

Ամենուր, ամենքում, ամեն ժամ:

 

Ես սիրում եմ ձեռքերդ ճկուն

 

Եվ ժամերն, երբ սպասում եմ անքուն:

 

Ես սիրում եմ արցունքդ մանկան

 

Եվ ժպիտդ, այնքան գերբնական:

 

Ես սիրում եմ համբույրդ թաքուն

 

Որ հոգիս դարձնում է թռչուն:

 

Քեզ սիրում եմ երբեմն ատել

 

Եվ ընդմիշտ քո մասնիկը լինել:

 

Երբ գալիս է նորից առավոտ,

 

“Ես սիրում եմ” դառնում է աղոթք,

 

Որ պատրաստ եմ անվերջ կրկնել:

 

Ես սիրում եմ այդ բառը` ՍԻՐԵԼ:

 

Ա. Ա.