Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաղաղապահները ուժ կիրառելու իրավունք չունեն, եթե պետք է ուժ կիրառեն, ուրեմն թող դուրս գան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Ես հասկանում եմ, որ Արցախի ժողովուրդը այսօր շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել, այդ խնդիրները մենակ իրենցը չեն, մերն էլ են, հիմա մենք ունենք այդպիսի սրիկա հարևաններ։ Մտածել, որ այդ խնդիրները միայն այսօր են, մանիպուլյացիա է»,- ասաց նա։
Խոսելով Ադրբեջանի նման գործողությունների պայմաններում տարվող խաղաղության պայմանագրի բանակցությունների և խաղաղության դարաշրջան բացելու իշխանության որդեգրած քաղաքականության մասին, Ասլանյանը ասաց․
«Խաղաղության դարաշրջան ասելով՝ ինչ եք հասկանում։ Մի՞թե հնարավոր է դարեդար ապրել թշնամական վիճակի մեջ։ Ի վերջո մենք պետք է կարղանանք գտել այն միջին նորմալ վիճակը, երբ մեր ժողովուրդը կկարողանա խաղաղ ապրել»։
Հարցին՝ որպես իշխանական պատգամավոր ինչո՞ւ չի գնացել շրջափակված հատված տեղում իրավիճակը գնահատելու, պատգամավորը նշեց․
«Գնայի հասնեի այնտե՞ղ, այստեղ մենք որոշում ենք կայացնում, ես գնամ հասնեմ այնտե՞ղ 90-ական թվականներից երեք անգամ գնացել հասել եմ այնտեղ, ես իմ ներդրումը արել եմ այնքան, որ չեք էլ պատկերացնում»։
Անդրադառնալով ընդդիմության այն առաջարկին, որ անհրաժեշտ է ԱԺ-ում ընդունել հայտարարություն, որով կընդգծվի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Ասլանյանը ասաց․
«Եթե ընդդիմությունը այնքան շատ է սիրում Արցախը, թող գնա էնտեղ, Արցախը պաշտպանի, իշխանությունը անում է իր ձեռքից եկած ամեն ինչ, սա դիվանագիտություն է։ Փաստացի մեր պարտությունը սկսվել է 1994 թվականից, երբ Հայաստանը ստորագրել է այն փաստաթղթի տակ, փոխանակ պահանջեինք, որ Արցախը ստորագեր։ Երբ Հայաստանը ստորագրեց 1994 թվականի հրադադարի փաստաթղթի տակ, միջազգային հանրությանը հանեց իր դեմ և մեզ կպցրեցին ագրեսորի պիտակ»։