Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազգային ժողովի նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նշեց, որ մայիսի 15-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունը, որով առաջարկվում է, որ քաղաքացիները, աշխատողները կարող են գրավոր դիմում գրել գործատուին, և գործատուն պարտավոր է այդ դիմումի հիման վրա չհաշվարկել և չփոխանցել կուտակային վճարը:
«Նկատի առնելով, որ բազմահազար քաղաքացիներ մտահոգություններ են արտահայտում օրենքի կիրառման հետ կապված՝ խնդրում եմ, որ կառավարությունը հստակ ներկայացնի նաև օրենքի կիրառման ընթացակարգի մասով պարազաբանում, ինչպես նաև վերահաստատի իր այն մոտեցումը, որ հատկապես կրթության ոլորտում ստացվել է ԿԳ նախարարի շրջաբերականը, որ այդ շրջաբերականը այլևս ուժ չունի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Հարցին պատասխանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հաստատելով, որ, ընդունված օրենքի համաձայն, նախատեսվում է, որ այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից կուտակային պահումներ կատարվեն, դիմում են գրում գործատուներին, քանի դեռ չկա նոր օրենսդրական փաթեթ:
«Ներկայումս, վարչապետի հանձնարարականի համաձայն, ՊԵԿ-ն իրականացնում է էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված համակարգի գործարկման աշխատանքները, որպեսզի այդ դիմումների ընթացքին տեխնիկական առումով պատշաճ ընթացք տրվի»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, նա նշեց, որ հին շրջաբերականը թյուրիմացաբար էր տարածվել, և այժմ կառավարության նոր դիրքորոշումը ներկայացված է կրթական կազմակերպություններին: