կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-20 23:49
Քաղաքական

ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակացույցը

ԱԺ-ում  2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակացույցը
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ

1. Երկուշաբթի, 26 հունիսի 2017 թ., ժ. 10.00

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

1) «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն, ծախսեր, պակասուրդ).

2) ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվություն.

3) «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն.

4) «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացություն.

5) ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման հաշվետվություն:

Զեկուցողներ՝

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լ. Յոլյան

Հրավիրվում են՝

ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյանը
 
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս.Մնացականյանը 

2. Երեքշաբթի, 27 հունիսի 2017թ., ժ.10.00

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

1) «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն).

2) «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (արդյունաբերություն, տրանսպորտ եւ կապ, էներգետիկա եւ բնական պաշարներ, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն, կադաստր, քաղաքաշինություն եւ ջրային տնտեսություն):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս. Կարայան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա. Մանուկյան

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վ. Հարությունյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյան 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյան 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Սարգսյան
 
ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ն.Սարգսյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյան 

Հրավիրվում են՝

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը 

3. Չորեքշաբթի, 28 հունիսի 2017թ., ժ.10.00

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (իշխանության պետական եւ դատական մարմիններ, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ա. Սաղաթելյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վ. Ստեփանյան 

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյան

ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ.Շահինյան

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լ. Յոլյան

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ.Փոլադյան

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ.Բադալյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ.Մուկուչյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյան 

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը 

4. Հինգշաբթի, 29 հունիսի 2017թ., ժ.10.00

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (եվրոպական ինտեգրում):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան 

Հրավիրվում են `

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս. Կարայանը 

5. Հինգշաբթի, 29 հունիսի 2017թ., ժ.13.00

Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (առողջապահություն եւ սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյան

ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյան 

Հրավիրվում են`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյանը 

6. Ուրբաթ, 30 հունիսի 2017թ., ժ. 10.00

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (ՀՀ արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ եւ սփյուռքի հարցեր):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյան 

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը 

7. ա) Ուրբաթ, 30 հունիսի 2017թ., ժ.13.00

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Վ. Գասպարյան

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության

տնօրեն Գ. Կուտոյան 

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը 

7. բ) Ուրբաթ, 30 հունիսի 2017թ., ժ.16.00

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է)

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (պաշտպանության նախարարություն եւ պետական ռեզերվներ):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյան 

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը 

8. Երկուշաբթի, 3 հուլիսի 2017թ., ժ. 10.00

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն եւ տեղեկատվություն):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյան

ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյան

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյան

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռ. Ջաղինյան 

Հրավիրվում են՝

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը 

9. Երկուշաբթի, 3 հուլիսի 2017թ., ժ. 14.00

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգ

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (տարածքային կառավարման մարմիններ, դոտացիաներ համայնքներին, գյուղատնտեսություն, բնապահպանություն):

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյան

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյան

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դ. Լոքյան

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կ. Արեյան եւ մարզպետներ 

Հրավիրվում են՝

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը 

10. Մինչեւ չորեքշաբթի, 5 հուլիսի 2017 թ.

«Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ամփոփումը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում: 

11. Հինգշաբթի, 6 հուլիսի 2017 թ.

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագծի քննարկում։