Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ ստվերից դուրս գալու համար գործարարներին ժամկետ է տալիս:
«Իմպերատիվ բան եք հարցնում: Վարչապետը ժամանակ չի տվել, պարզապես իր ծրագիրն է ներկայացրել գործարարների առջև»,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս կգնահատի ընդդիմության այն մեղադրանքները, որ «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանը բիզնեսներ ունի, Սահակյանը պատասխանեց. «Ամենահեշտ բանը հայհոյելն է: Խորհրդարանը նման պրովոկացիաների տեղ չեմ համարում, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքն իր անձի հետագա տնօրինումն ու ճակատագիրն ապահովել, բայց որևէ մեկին պիտի չհետաքրքրի դա: Գագիկ Խաչատրյանը, որպես պետական չինովնիկ, փորձառու չինովնիկ է»:
Հարցին` բացառո՞ւմ եք, որ փորձառու պետական չինովնիկը բիզնեսներ ունի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այլ բան է, որ կարող է բաժնետեր լինել: ՀՀ-ի հզորությունը կապված է նրա հետ, որ, ովքեր հնարավորություն ունեն, զվաղվեն նաև ձեռնարկատիրությամբ, բայց եթե պետական չինովնիկ է, իհարկե` որպես բաժնետեր»:
Հարցին` այդ դեպքում տնտեսության քառասուն տոկոս ստվերը որտե՞ղ է, ԱԺ-ը նախագահը չկարողացավ կոնկրետ պատասխան տալ. «Եթե աշխարհում գտնեք այդ քառասուն-հիսուն տոկոս բիզնեսը որտեղ է… Ցանկացած պետության մեջ ստվեր կա, նման պետություններ չկան, դեռևս որևէ մոդել չկա, որ կարողանաս ապացուցել` ստվեր կա»: