Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշում եք արդյո՞ք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք, եթե բան չի փոխվել՝ վերջինս քաղաքապետ է, ով ի պաշտոնե ունի պատվիրակված լիազորություններ, օրինակ նախակրթարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Գրառումը՝ ստորև.
«Հիշում եք արդյո՞ք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք, եթե բան չի փոխվել՝ վերջինս քաղաքապետ է, ով ի պաշտոնե ունի պատվիրակված լիազորություններ, օրինակ նախակրթարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ․․․
Ասում են՝ վերջինս զուտ սեփական անձի հանդեպ մեծ պաշտամունք և պաշտպանական ռեակցիա ունենալով գտնվում է արձակուրդում, մեկուսացել է արտաքին աշխարհից ու տանից դուրս չի գալիս։ Եսասեր, եսասեր, լավ էսքան եսասեր։
Պրն․ քաղաքապետ ջան, պրն․ Մարության ջան, ուզում եմ հիշեցնել, որ Դուք դեռ քաղաքապետ եք, մայրաքաղաքի քաղաքապետ։ Գուցե՞, վերջապես, քաղաքացու մասին մտածեք, մի կողմ դնելով անձի պաշտամունքը, դուրս գաք տանից՝ հասկանանք՝ քաղաքն ինչպե՞ս է պաշտվանվելու, ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ի՞նչ անելիքներ կան․․․ Կոմպետենտ չլինելն էլ չափ ու սահման ունի»,- գրել է նա: