կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 09:56
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը կհեռանա Հայաստանից

Րաֆֆի Հովհաննիսյանը կհեռանա Հայաստանից

«Հրապարակը» գրում է. ««Ժառանգություն» կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին: Համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաեւ անակնկալներ են սպասվում: Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները: Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը: Մեր տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը: Առայժմ նրանք խուսափում են խոսել այս մասին:

 

«Թե ով թեկնածությունը կդնի, պարզ կլինի հունիսի սկզբին, երբ տեղի կունենա վարչության նիստը, եւ կհայտարարվի այդ մասին»,- ասաց Լուսինե Պետրոսյանը:

 

Երեկ «կուլիսային» լուր ստացանք նաեւ այն մասին, որ հարցականի տակ է «Ժառանգության» հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում: Նա հիասթափված է կուսակցությունից: Չի բացառվում, որ հեռանա կուսակցության շարքերից եւ այդ մասին հայտարարի առաջիկա համագումարի ժամանակ, որից հետո սեփական քաղաքական-վերլուծական կենտրոնը հիմնադրի:

 

«Ո՞վ է նման բան ասել: Ես նման որոշում չունեմ»,- պատասխանեց մեզ Սաֆարյանը, սակայն նրա հետագա պատասխաններն ապացուցում էին, որ մեր տեղեկությունը ճիշտ է»:

 

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: