|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժառանգության» բաց համաժողովի ժամանակ կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսօրվանից հացադուլ է սկսել: Նա նշել է, որ իր հացադուլը կարելի է վերնագրել «Ծոմ ազատության», նաեւ ասել է, որ ինքը ցանկանում է «այդ մեծ փորձությունից առաջ ընտանիքի հետ առանձնանալ»:
«Ժառանգությունն» իր սխալներով հանդերձ` միշտ պայքարել է Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների համար եւ կշարունակի նույն կերպ՝ մինչ կհասնի քաղաքական արդյունքի, եւ Հայաստանում ժամացույցը հնչի արդարության կանչով»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ի դեպ` Րաֆֆի Հովհանիսյանը համաժողովին ներկայացել էր նոր իմիջով` առանց բեղերի: «Մի քանի սպիտակ մազեր կային մորուքիս մեջ, և ես թրաշեցի: Գուցե թարմանալու, երիտասարդանալու, նորովի լինելու կարի՞ք կա»,- ասել է նա: