|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժառանգության» կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության նախագահ և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման կողմերը տեսակետներ են փոխանակել արտաքին ու ներքին քաղաքականության բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
Նույն օրը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին` ՎԶԵԲ գրասենյակի տնօրեն Վալերյու Ռազլոգը, նախագահի գլխավոր խորհրդական Ալեքսանդր Պիվովարսկին, գլխավոր քաղաքագետ Ֆրանկլին Սթիվսը, տարածաշրջանային տնօրեն Պոլ-Հենրի Ֆոբեստիերը: Հյուրերի խնդրանքով Սաֆարյանը և Խուրշուդյանը ներկայացրել են կուսակցության մոտեցումները ներքին ու արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերի վերաբերյալ: