կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-25 14:22
Քաղաքական

Մենք ծնկողը չենք, Հայաստանից հեռացողը չենք. Րաֆֆի Հովհաննիսյան

Մենք ծնկողը չենք, Հայաստանից հեռացողը չենք. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում ելույթ ունեցավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք ծնկողը չենք, հույսը զիջողը չենք» -հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում: Նրա խոսքով` այսօր հրամայական է, որ արտախորհրդարանական ուժերը միավորվեն իրենց կարողությունները:«Ժառանգությունը», ըստ նրա, շարունակելու է իր պայքարը, և որ իրենք պաշտոն չեն ձգտում, որ գնան խորհրդարանում կոճակ սեղմեն: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իր ծնողները ապրում են Լոս-Անջելեսում, և ինքը պափբերաբար այցելում է նրանց, սակայն պետք է հիասթափեցնի իր հակառակորդներին ասելով. «Մենք Հայաստանից հեռացողը չենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին հիշեցրեց նախագահական ընտրությունները, որում իր տարած հաղթանակը խլեցին: Նա անդրադարձավ մի արտահայտությանը, որը, ուղեկցելու է նրան մինչև կյանքի վերջ, այն է` «աղոթելու գնալը»:

«Ես ունեի հավատամք, ես չէի կարող ինքս ինձ կեղծել, դա այն է, որ  հայը հայի արյուն հայրենիքի հողի վրա չպետք է թափեր, և ոչ մի աթոռ դրան չարժեր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: