կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-17 16:02
Քաղաքական

Քառյակը քննարկել է կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշումները

Քառյակը քննարկել է կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշումները

Այսօր ՀԱԿ խմբակցությունում տեղի ունեցավ ոչ իշխանական չորս խմբակցությունների նիստը: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստում քննարկել է կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման հարցը. «Բավականին բովանդակալից քննարկում ունեցանք, մեր մոտեցումները համընկում են, և հուսանք, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հանդես կգանք միասնական դիրքորոշմամբ»:

 

Զուրաբյանն ասաց, որ նիստում քննարկել են նաև միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցը. «Կձևավորվի պահանջների ցանկ, որը մենք կներկայացնենք իշխանությանը մոտ մեկ շաբաթվա ընթացքում, երբ չորս քաղաքական ուժերը կպատրաստեն այդ պահանջների ցանկը»:

 

Պատգամավորի խոսքով՝ քառյակը որոշել է, որ ժողովրդին պետք է մասնակից դարձնի այս քաղաքական օրակարգին. «Քառյակը կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում: Մենք որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք, որի նպատակը կլինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը: Թե երբ կլինի այդ հանրահավաքը, մենք կորոշենք քառյակի առաջիկա նիստում»: