Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները:
Մարդու իրավունքների պաշտպանի այս առաքելությունն իրականացվում է սահմանադրական կարգավիճակի ուժով՝ առաջնորդվելով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքներով:
Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող իրադարձությունները Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են: Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տվել արձանագրել հարցեր, որոնք առաջ են բերում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակային արտահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝
1. Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:
2. Ժողովրդավարական այդզարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգը ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն՝ հենվելով քաղաքացիների բարձր վստահության վրա: Քաղաքացիների վստահությունն էլ հենց իշխանության հիմքն է՝ լինելով պետության ամրության հիմնարար գրավականը: Բոլորիս խնդիրն է համատեղ ջանքերով նպաստել այդ վստահության ամրապնդմանն ու ամրության պահպանմանը:
3. Այս ամենով հանդերձ, երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: Այս մոտեցումը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառվի արձանագրված ձեռքբերումներից ցանկացած հետնահանջ:
4. Թվարկված հիմնարար նպատակները պահանջում են, որպեսզի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:
5. Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները, չպետք է թույլ տալ դրանց ոչ իրավաչափորևէմիջամտություն: Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այնանխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ:
6. Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. դա մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է:
7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկումն արձանագրել է վերջին օրերի ընթացքում վիրավորանքի ու ատելության խոսքի զգալի աճ:
Ակնհայտ է, որ այս իրավիճակը անհանդուրժողականությունը խորացնող գործոն է: Այն բացասական է ազդում հասարակությունում համերաշխության ապահովման վրա: Ուստի, ողջունելի են այն հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են վիրավորանքի ու ատելության խոսքիբացառմանը:
9. Ստեղծված իրավիճակում մեծ դեր ունեն նաև զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողները: Նրանց բոլորին խնդրում եմ, որպեսզի իրենց հրապարակումներից հեռացնեն վիրավորանք, ատելության խոսք կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից՝ դա արվել է առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Դա մեծապեսկնպաստի հանդուրժողականության ու համերաշխության ապահովմանը:
Ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի ու համերաշխության մթնոլորտում:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան