Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Խորհրդարանական քառյակը`ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը», չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այսօր առավոտյան քառյակը նիստ է անցկացրել և նման որոշում կայացրել:
«Քառյակից ոչ ոք քվեարկությանը չի մասնակցի` ի նշան այս ծրագրի դեմ դժգոհության եւ մերժման»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հարցի վերաբերյալ ՕԵԿ-ի հետ քննարկում չի եղել:
Հարցին` եթե չէին մասնակցելու քվեարկությանը, ապա ինչո՞ւ էր ՀՅԴ-ն առաջարկներ ներկայացրել կառավարությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դա ի՞նչ կապ ունի: Մեր մերժումն ավելի է հիմնավորվել: Առաջարկներ ենք ներկայացրել եւ միշտ պատրաստ ենք, եթե որեւէ մեկը մեր առաջարկները ընդունի: Բոլորն էլ հասկանում են, որ եթե դրանք ընդունվեն, էական բան կփոխվի, դրա համար չեն ընդունել»:
Քառյակը կողմնորոշվել է նույն տրամաբանությամբ, ինչ կար` ոչ միայն կառավարության կազմը պետք է փոխվի, այլ նաեւ քաղաքականությունը: «Փոփոխությունները, որ կարող էին երաշխավորել այն ուղղությունը, որ մենք էինք տեսնում, չկան»,- ասաց Ռուստամյանը: