|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունում ոչ իշխանական չորս ուժերը քննարկել են ՀՅԴ խմբակցության` համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագիծը: «ՀՅԴ խմբակցությունը հրատապ է համարել համամասնական ընտրական համակարգին անցնելու իրենց օրինագիծը, որը քառյակի միասնական հավանությանն է արժանացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ չորս ոչ իշխանական խմբակցությունները համարում են, որ Հայաստանում գոյություն ունեցող ընտրական համակարգը, ըստ էության, նպաստում է համակարգի աղճատվածությանը, և մեծամասնական մանդատներով ընտրվում են այն մարդիկ, ովքեր ավելի շատ նպաստում են իշխանության վերարտադրմանը:
«Մենք համարում ենք, որ անցումը 100% համամասնական ընտրական համակարգին կնպաստի Հայաստանում ժողովրդավարությանը: Այնպես որ` այդ նախագիծը չորս քաղաքական ուժերի կողմից ունի լիակատար հավանություն»,- ասաց Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԺ կանոնակարգի, խմբակցություններն իրավունք ունեն որևէ նախագիծ համարել հրատապ և ԱԺ լիագումար նիստում քննարկման դնել արտահերթ կարգով: