Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական նիստում կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը: Մինչ նիստի մեկնարկը ԱԺ բոլոր խմբակցությունները նիստ են գումարել: Ըստ երևույթին` հստակեցնելու են կառավարության ծրագրի նկատմամբ իրենց դիրքորոշումները:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չնշեց, թե ինչ են քննարկելու:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ խմբակցությունում դեռ քննարկում են, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին: «Դեռ կորոշենք, բայց խմբակցության հիմնական միտքն այն է, որ պարզ է՝ կողմ չենք»,- ասաց նա` հավելելով, որ ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկներից մոտ 5-6-ը կառավարությունն ընդունել է։ Թե, ընդհանուր առմամբ, որքա՞ն առաջարկ է ԲՀԿ-ն ներկայացրած եղել, պատգամավորը չի հստակեցրել։ «Կառավարության ծրագրում բաներ կան, որ ենթադրում էինք` շատ կոնկրետ ցուցանիշներով պետք է լինեին, բայց չկա։ Օրինակ` նախորդ ծրագրի հետ համեմատած՝ այստեղ երեք թիվ կա ընդամենը՝ 5% աճ, 65 հազ. դրամ նվազագույն աշխատավարձ՝ 2017թ. և աղքատության կրճատում՝ 10%-ով։ Ընդամենը այդ երեք թիվն է, ուրիշ թիվ չեմ տեսել»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Կառավարության ծրագրի մասին ԲՀԿ–ն իր պաշտոնական տեսակետը դեռ կհայտնի, իսկ Մ. Մելքումյանի անձնական տեսակետն այսպիսին է. «Ցուցանիշներ կան, որ չափելի չեն։ Քանակական ցուցանիշներ արձանագրված չեն, ուղղակի ցանկություններ են։ Օրինակ` մենք ասել ենք, որ սահմանից ավելացված արժեքի հարկը հանեն, այնտեղ գրված է՝ փուլ առ փուլ։ Բայց կոնկրետ գրած չէ՝ ե՞րբ, ի՞նչ, ո՞նց»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի, երբ կառավարությունը կներկայացնի այդ ծրագիրը: Նա նշեց, որ ՕԵԿ-ը կառավարության ծրագրի հետ կապված առաջարկություններ չի ներկայացրել: