|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ղեկավարությունն իր աբսուրդային որոշմամբ կարծես ցանկանում է հասնել ու անցնել իշխանություններին: Որքան էլ աբսուրդային հնչի, բայց պարզվում է` ճեմարանի տարածքում միջին և ավագ դպրոցների սաների կողմից բջջային հեռախոսների օգտագործման համար հատուկ կարգ է սահմանվել, ըստ որի, ուշադրություն, աշակերտները ճեմարանի տարածքում կարող են օգտվել բացառապես Օրանժ կապի ծառայութունից: Թե ինչն է ճեմարանի տնօրինությանը ստիպել նման աբսուրդային կարգ սահմանել, կփորձենք դեռեւս պարզել: Բայց որ որոշումն այնքան աբսուրդային է, որ դժվար է նշել բոլոր այն օրենքները, որոնք այս կարգադրությամբ խախտվել են, ակնհայտ է:
Նույն կերպ, տնօրինությունը շատ հանգիստ կարող է աշակերտներին հրահանգել ուտել միայն կոնկրետ գործարանի արտադրության կաթնամթերք, հագնել միայն կոնկրետ խանութից գնված հագուստ եւ այլն: Էլ չասած, որ այս ամենից, մեղմ ասած` կոռուպցիայի հոտ է գալիս»,- գրում է ilur.am-ը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: