|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ըստ armtimes.com-ի` հավաստի տեղեկությունների համաձայն` վաղը պաշտոնապես կհայտարարվի «Յուքոմ» ընկերության կողմից «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը գնելու մասին: Վերջնական համաձայնությունը այս երկու ընկերությունների մեջ արդեն կայացվել է եւ ստորագրվել են համապատասխան փաստաթղթերը:
«Յուքոմը» տեւական ժամանակ բանակցում էր «Օրանժ Արմենիայի» հետ այս գործարքի շուրջ, սակայն կողմերի ներկայացրած պայմանները իրարամերժ էին: Թե կողմերից որ մեկն է գնացել զիջման առայժմ անհայտ է: Հայտնի չէ նաեւ գործարքի գինը: «Օրանժ Արմենիայի» գործունեությունը Հայաստանում այնքան էլ հաջող չստացվեց: «Օրանժ Արմենիան» այդպես էլ չկարողացավ այս տարիների ընթացքում շահութաբերություն ապահովել եւ աշխատում էր վնասով: Չնայած այս ոլորտում շահութաբերության հասնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ:
Գաղտնիք չէ, որ «Յուքոմ»-ը փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Այդ ընկերության բաժնետոմսերի 41 տոկոսի սեփականատերը պաշտոնապես հանդիսանում է նախարարի հորեւղբոր որդին` Արամ Խաչատրյանը»,- գրում է կայքը: