կարևոր
4123 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 12:54
Հասարակություն

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է աշակերտների ընդունելություն 7-11 տարեկան հայ տղաների և աղջիկների համար:

❗Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:

❗Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է եւ աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:

❗Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաեւ աշակերտների Հնդկաստան ուղեւորության, կեցության, սննդի, հագուստի եւ բժշկության ծախսերը:

❗Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։

❗Ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտելուց հետո հայ պատանիները կարող են ուսումը 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում հայ աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկության ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

❗Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի՝ իրենց ընտրությամբ եւ ճեմարանի տեսչության համաձայնությամբ Հնդկաստանի որեւէ բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու՝ ինչպես բակալավրիատում, այնպես էլ՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ: Դրանից բացի՝ նրանց ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

? Հայոց մարդասիրական ճեմարանում ընդունելությունը կատարվում է հետևյալ կերպ.

? փաստաթղթերի ներկայացում,

? գրավոր թեստ` «Մայրենի», «Հայրենագիտություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն» առարկաներից,

? հարցազրույց:

?️ Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

➡️Անձնագիր՝ առնվազն 3 տարվա վավերականությամբ,

➡️Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու համար ծնողների կամ խնամակալի կողմից լիազորագիր՝ նոտարի կողմից հաստատված, անգլերեն թարգմանությամբ,

➡️Մկրտության վկայական,

➡️Առաջադիմության թերթիկ և տեղեկանք՝ ընթացիկ դպրոցից,

➡️Բժշկական տեղեկանք,

➡️Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ նշելով անունը և ազգանունը,

➡️Սոցիալական տեղեկատվության մասին զեկուցագիր ծնողների կողմից:

☎️ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։

?Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, մինչև 2024 թվականի հունիսի 15-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

❗Հասցե` ք. Վաղարշապատ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

? Էլ․ փոստ՝ [email protected], [email protected]

➡️Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicA... ֆեյսբուքյան էջը։