կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 09:09
Առանց Կատեգորիա

Անկոչ հյուրեր... հիմա էլ "Օրանժ"-ից

Անկոչ հյուրեր... հիմա էլ "Օրանժ"-ից

Համաձայն շրջանառվող լուրերի` վերջին շրջանում որոշ մարդիկ, ներկայանալով գազի, լույսի, ջրի կամ համատիրության աշխատող, մուտք են գործում բնակարաններ եւ գողություն կատարում: Լուրից սարսափած` Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչ` ոմն Էմմա, «Երկիր»-ի խմբագրություն էր բերել ստորեւ ներկայացվող նամակը` խնդրելով անպայման տպագրել:

Հարգելինե'ր

Գրում եմ, բայց վստահ չեմ, որ հարցին լուծում կտաք: Հասկանում եմ, որ դուք էլ շատ բան չեք հասցնում նկատել, որոշ հարցերում էլ` շատ բանի վրա աչք եք փակում, քանի որ գումարի հետ կապված նրբություններ կան: Հա, բայց մենք ի՞նչ մեղավոր ենք, հո կրակը չե՞նք ընկել բոլորի ձեռքը: Քանի կար, գովազդասպան էին մեզ անում: Դրանով չբավարարվելով` հիմա էլ գալիս են տնետուն ու աղանդավորների նման ուղեղներս լվանում:

Անցած ամիս երեք, այս ամիս` արդեն մեկ անգամ մեր ու հարեւաններիս եւ վստահ եմ` մյուս շենքերի դռներն են թակում «Օրանժ»-ի աշխատողները: Ահը սրտներիս բացում ենք դուռը. ի՞նչ իմանանք` ովքեր են, ինչ են ուզում: Գալիս, իրենց են գովազդում, զոռով բուկլետներ են տալիս ու գնում:

Հիմա ի՞նչ, գերի ե՞նք ձեր ձեռքին, իրավունք չունե՞նք մեր տան մեջ հանգիստ ապրել: Բան եք ուզում ասել, գրասենյակ ունեք, ում հետաքրքրի` կգա կիմանա: Ի՞նչ եք վկաների նման քարոզ անում: Տանը մնալուց վախենում ես, թե տեսնես դուռս ծեծողն ով ա եւ ինչ նպատակ ունի: Ուզում ես մի երկու խոսք ասել, բայց, դե, ջահել էրեխեք են, մեղքդ գալիս ա:

Հարգանքներով` Էմմա

Կենտրոն համայնքի բնակիչ