կարևոր
4816 դիտում, 5 ամիս առաջ - 2024-02-22 19:50
Հասարակություն

Պատգամավոր Մհեր Մելքոնյանը հանդիպել է «Ռոսիա» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի նախագահի և Գյումրու ռուսական տան ներկայացուցչի հետ

Պատգամավոր Մհեր Մելքոնյանը հանդիպել է   «Ռոսիա» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի նախագահի և Գյումրու ռուսական տան ներկայացուցչի հետ

Այսօր Գյումրու ռուսական տանը հանդիպում եմ ունեցել «Ռոսիա» հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի նախագահ Լյուդմիլա Հարությունյանի և Գյումրու ռուսական տան կրթական և երիտասարդական ծրագրերի համակարգող Մարիանա Աբրեյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Կազմակերպության նախագահը մանրամասն տեղեկություն փոխանցեց մարզում գործող ռուսական համայնքի մասին, տարվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև պատմեց առաջիկայում իրականացվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին։

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս կազմակերպել նման հանդիպումներ»,- գրել է նա։