կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 16:16
Քաղաքական

Հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է. Շավարշ Քոչարյան

Հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է. Շավարշ Քոչարյան

Բաքվի համար Արցախի Հանրապետության ներգրավվածությունը բանակցություններում շատ ծանր քայլ է, և Ադրբեջանն ամեն կերպ ձգտելու է, որ դա չլինի. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը

«Անտրամաբանական է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Համանախագահները շատ լավ հասկանում են, որ դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ: Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցային սեղանի շուրջ, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի ձողը, մեխը քանդվում է։ Եվ բնական է, որ Ադրբեջանը դիմադրելու է, մենք էլ պետք է հետևողական լինենք, որ դա, այդ թվում` նաև միջազգային հանրության ջանքերով, պարտադրվի Ադրբեջանին: Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,- ասաց Քոչարյանը։