Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ն գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սինքրոն աշխատում են, նման հապշտապ, մեկը մեկին հաջորդող և լրացնող հայտարարությունները դրա մասին են խոսում: Ադրբեջանը մի կողմից հայտարարություն է տարածում, Հայաստանը դրան արձագանքում է, մյուս ձեռքով էլ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի գյուղերը, հումանիտար աղետի է մատնում Արցախը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ այսօր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Ընդդիմադիր պատգամավորի համար անհասկանալի է՝ ի վերջո Հայաստանն ընդունե՞լ է Ադրբեջանի նախապայմանները, թե՞ քննարկելու է դրանք.
«Ձևակերպումն այնպիսինն է, որ անհայտ է՝ համաձայնվե՞լ են Ադրբեջանի առաջարկներին, մերժե՞լ են, ի՞նչ առաջարկներ են եղել, չեմ հասկանում՝ այս մարդիկ ի՞նչ են անում
Մինսկի խումբը զբաղվում է Արցախի հարցի կարգավորմամբ, նման դիմումով նաև փորձում են այդ մանդատը ձևախեղել»,-նկատեց պատգամավորը:
Գեղամ Մանուկյանը նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջիկա քառօրյայի ընթացքում Արցախի հետ կապված քննարկում է նախաձեռնել, որին հրավիրված է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը