Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն է հայտնել տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության նոր ձևաչափից:
«Ինձ համար պատիվ է լինել լավագույն տասնյակում: Հայաստանը սպորտային երկիր է, և լինել լավագույնների շարքում՝ մեծ պատիվ է: Մենք այս տարի ունեինք աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ, որոնք տեղ չեն գտել լավագույն տասնյակում: Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել: Երևի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է այս ամենն արդար է, ես չեմ համաձայնի այդ ամենի հետ:
Մի պահ մտածենք, որ աշխարհի մրցանակակիր ենք ու լավագույն տասնյակի մեջ չենք ընդգրկվել: Դա հենց սխալ քվեարկության արդյունքն է: Ես ինձ համար չեմ բողոքում: Ես ասում եմ այն մարզիկների համար, որոնք չեն ընդգրկվել լավագույն տասնյակում»:
Հիշեցնենք, որ լավագույն տասնյակում են ընդգրկվել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը և Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն ու հեծանվորդ Էդգար Ստեփանյանը: