|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ բարձր գնահատեց մարզպետի պաշտոնում նրա երկարատեւ աշխատանքը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում եւս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում: Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաեւ մարզին ու մարզում առկա խնդիրներին:
Հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք մաղթելով մարզպետին՝ փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նա իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար:
Ա. Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կայցելի մարզի համայնքներ՝ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։