Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա օրակարգում ներառված է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Շահգալդյանը:
Թե ով է լինելու իր հաջորդը, չգիտի: «Կառավարությունը կորոշի, թե ով կլինի, դա իմ որոշելու հարցը չէ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մամուլում ակտիվորեն շրջանառվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի անունը, արձագանքեց, որ ինքն էլ է լսել այդ մասին: «Կարծում եմ, որ կկարողանա աշխատանքը լավ կատարել, որովհետեւ երկար տարիներ նախարար է աշխատել, բարդ նախարարություն է ղեկավարել»,- ասաց Շահգալդյանը ու ավելացրեց, որ շատ ջերմ ու մտերիմ հարաբերությունների մեջ են` երկուսն էլ Կոտայքի մարզից են:
«Ի՞նչ սրտով եք թողնում պաշտոնը, ինչո՞վ եք զբաղվելու»,- հետաքրքրվեցինք նրանից: Շահգալդյանն ասաց, որ կարծում է՝ աշխատանք կունենա, պարտադիր չէ` պետական համակարգում, իշխանությունում: «Վերջապես ես մասնագետ եմ, եւ ինձ լավ ինժեներ եմ կարծում: Աշխատանք կունենամ, մի' կասկածեք: Մասնագիտությամբ ինժեներ եմ, ուզում եմ ասել, դա շատ լուրջ մասնագիտություն է»,- նշեց մարզպետը:
Հարցին, թե հնարավո՞ր է Հրազդանում ինժեներ աշխատի, ասաց, որ եթե առաջարկություն լինի՝ կմտածի:
Շահգալդյանի կարծիքով` իր՝ 13 տարիների պաշտոնավարման ընթացքում դրական փոփոխություններ, բնականաբար, տեղի ունեցել են, իսկ թե գնահատականն ինչպիսին է, պետք է գնահատողներին հարցնել: «13 տարին երկար ժամանակ է, էլի, մի պաշտոնում այդքան երկար մնալ, կարծում եմ, ճիշտ չէ»,- ասաց նա: