կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 12:03
Քաղաքական

Հուսով եմ` կշարունակեմ աշխատել պետական կառավարման համակարգում. գյուղատնտեսության փոխնախարար

Հուսով եմ` կշարունակեմ աշխատել պետական կառավարման համակարգում. գյուղատնտեսության փոխնախարար

Եթե գյուղատնտեսության ոլորտը նույն առաջնահերթությունների մեջ է, նույն ծրագրերն են իրականացվելու, կարծում եմ` նախարարության անվնանումը չպետք է էական ազդեցություն ունենա. լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե որքանով է արդյունավետ նախարարության միավորումը էկոնոմիկայի նախարարության հետ:

«Ես լիահույս եմ, որ գյուղատնտեսության ոլորտը լինելու է արդյունավետ, շարունակելու է  զարգանալ, և այս փոփոխությունները որևէ խոչընդոտ չեն կարող հանդիսանալ»,- նշեց նա:

Իսկ թե հետագայում ի՞նչ պաշտոն կզբաղեցնի, ի՞նչ կարգավիճակում կլինի, Գևորգյանը պատասխանեց, որ հուսով է`  կշարունակի աշխատել պետական կառավարման համակարգում:

Նա չհստակեցրեց, թե կոնկրետ որ ոլորտում կցանկանար աշխատել: «Պետական կառավարման համակարգում ցանկացած տեղ, որը համապատասխան է մեր ներուժին և հնարավորություն է տալիս իմ կարողություններով դա իրականացնել: Նույն` գյուղատնտեսության ոլորտում ես սիրով կարող եմ շարունակել, եթե իհարկե, համապատասխան առաջարկ լինի»,- ասաց Գևորգյանը:

Հարցին` հնարավոր է չլինի՞ առաջարկ, նա պատասխանեց, որ ներքին քննարկումների մասին չի ցանկանում խոսել, երբ պաշտոնական առաջարկ լինի, տեղյակ կպահի: