կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 11:37
Քաղաքական

«Մենք մտերիմներ ենք». Կովալենկո Շահգալդյանը հերքում է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել թոռանը

«Մենք մտերիմներ ենք». Կովալենկո Շահգալդյանը հերքում է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել թոռանը

Այսօր ՀՀԿ համագումարին ներկա էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Հիշեցնենք, որ այս գիշեր նրա թոռան հետ կապված միջադեպ է գրանցվել, կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքներով նա ռեստորանից տեղափոխվել է հիվանդանոց: Մամուլի հրապարակումների համաձայն` այդ միջադեպին մասնակցություն է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին:

Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ է պատահել, ինչպե՞ս է զգում իրեն թոռը, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց, որ լրագրողները թող սենսացիաներ չփնտրեն: «Ամեն ինչ նորմալ է, թեթև վնասվածք ունի իմ թոռը: Երիտասարդներ են, թեթև կենցաղային վեճ է եղել»,- ասաց նա:

Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի որդի՞ն է միջադեպի մասնակիցը, ասաց. «Չէ, չէ, չէ, սուտ ա, սուտ: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Սուրիկ Խաչատրյանի հետ: Սենսացիա ման մի' արեք, մենք մտերիմներ ենք»:

Հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են միջադեպի մասնակիցները, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց, թե` անհայտ անձինք: