Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ»-ը գրում է.
«Հայաստանի հարկային համակարգը կոռումպացված է, անկանխատեսելի, անվերահսկելի, իսկ վերջին տարինեի փոփոխություններն ավելի շատ վնաս են տվել, քան օգուտ։ Սա հայաստանցիների կարծիքն է՝ արտացոլված ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հարկային բարեփոխումներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հարցումներում։
Այդ հետազոտությունը չափազանց մռայլ պատկեր է ցույց տալիս, հատկապես՝ հարկային մարմինների համար։ Հայաստանցիները, փաստորեն, համարում են, որ հավաքված հարկերը բարձրաստիճան պաշտոնյաները ավելի շատ անձնական նպատակներով են օգտագործում (61 %), քան թե բանակի (55 %), կենսաթոշակային ֆոնդի (45 %) կամ հանրային կրթության (34 %) համար։ Հարցված տնային տնտեսությունների 68 %-ը ասել է, որ եթե տեսնի ավելի շատ հանրօգուտ ծառայություններ պետության կողմից (ոստիկանություն, բանակ, առողջապահություն, կրթություն եւ այլն), ապա պատրաստ է ավելի շատ հարկեր վճարել։
Բիզնեսն (67 %) ու տնային տնտեսությունները (73 %) պատրաստ են ավելի շատ հարկեր վճարել նաեւ այն դեպքում, եթե ավելի քիչ կոռուպցիա տեսնեն պետական մարմիններում։ Բիզնեսի ներկայացուցիչների 62 %-ը կարծում է, որ կոռուպցիայի խնդիրը համակարգային , եւ գործարարների 44 %-ը վստահ է, որ գործարարները կաշառք են տալիս հարկային մարմիններին («կաշառք չեն տալիս» տարբերակն ընտրել է ընդամենը 23 %-ը)։
Գործարարների հիմնական մասը՝ 76 %-ը, հարկային համակարգը համարել է անկանխատեսելի։ Նրանք նշել են, որ չեն կարող կանխատեսել, թե որքան կլինի իրենց հարկային բեռը հաջորդ տարի։ 11 %-ը չգիտի՝ կանխատեսելի՞ է արդյոք հարկային բեռը, թե՞ ոչ, եւ միայն 14 %-ն է այն կանխատեսելի համարել։
Հետաքրքիր է, որ հարկերն անկանխատեսելի են համարել նաեւ տնային տնտեսությունների հիմնական մասը, իսկ «կանխատեսելի» տարբերակ ընտրել է միայն 15 %-ը։ Տրամաբանական է, որ հարկային բեռը անկանխատեսելի համարելով՝ գործարարները նաեւ համոզված են, որ իրենք ներգրավված չեն հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ նախատեսող նախաձեռնությունների քննարկումներին (52 %), կամ էլ՝ ներգրավված են, սակայն չեն կարողանում որեւէ ազդեցություն ունենալ (22 %)։ «Ներգրավված են եւ կարողանում են ազդեցություն ունենալ» տարբերակն ընտրել է միայն հարցվածերի 6 %-ը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: