կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-20 14:44
Աշխարհ

Զելենսկին Ղրիմի «վերադարձը» համարել է իր հիմնական գերակայությունը

Զելենսկին Ղրիմի «վերադարձը» համարել է իր հիմնական գերակայությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հայտարարել է, որ Դոնբասում խաղաղությունն ու Ղրիմի «վերադարձն» իր հիմնական գերակայություններն են:

«Խաղաղությունը Դոնբասում և Ղրիմի ապաբռնազավթումը իմ հիմնական գերակայություններն են»,- ասել է նա Ուկրաինայի ներքին և արտաքին իրավիճակի վերաբերյալ Գերագույն ռադային ուղղված իր ամենամյա ուղերձում. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Զելենսկիի խոսքով՝ իշխանությունները արդյունավետ գործիքներ են փնտրում տարածքները վերադարձնելու համար: Նա հիշել է, որ Կիևը ստեղծում է «Ղրիմի պլատֆորմ» ձևաչափը՝ քննարկելու համար թերակղզու «վերադարձը» Ուկրաինային: «Ես արդեն իսկ բովանդակորեն քննարկել եմ այս նախաձեռնությունը ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Թուրքիայի և այլոց ներկայացուցիչների հետ: Շատերը պատրաստակամություն հայտնեցին միանալ և ակտիվորեն մասնակցել դրան»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ Ղրիմի շրջանից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել էր, որ թերակղզին ուկրաինական իրավասությանը վերադարձնելու համար Ուկրաինայի ստեղծած հակաղրիմյան միությունը դատապարտված է և լիակատար քաղաքական ֆիասկո է դրա մասնակիցների համար: Նրա խոսքով՝ Ղրիմը ընդմիշտ վերադարձել է Ռուսաստան, հանրաքվեում ղրիմցիների կատարած ընտրությունը վերջնական է ու անվերադարձ: