կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 12:35
Աշխարհ

ՌԴ-ն հավանական է համարել Բելառուսին Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը փոխանցելու հնարավորությունը

ՌԴ-ն հավանական է համարել Բելառուսին Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը փոխանցելու հնարավորությունը

Բելառուսին Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման համար խոչընդոտներ չկան. սեպտեմբերի 3-ին ասել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

«Բելառուսը մեզ համար ռազմավարական գործընկեր է, մենք ապրում ենք միութենական պետությունում, և քանի որ Ս-400-ը մի համակարգ է, որը, ի թիվս այլոց, նախատեսված է նաև արտահանման համար, իհարկե, տրամաբանական կլինի, եթե բավարարի Բելառուսի կարիքները»,- ասել է նա լրագրողներին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում:

Նրա խոսքով՝ այս պահին խոչընդոտներ ու սահմանափակումներ չկան:

Օգոստոսի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց Մինսկի՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգը ստանալու ցանկության մասին: Նրա խոսքով՝ բելառուսական կողմը երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ զենքի ձեռք բերման վերաբերյալ: Լուկաշենկոն նաեւ ասել է, որ նոր համաշխարհային պատերազմի սանձազերծման վտանգի դեպքում Ռուսաստանի զինված ուժերը կտեղակայվեն Բելառուսում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը իր միջուկային զենքը չի տեղակայելու Բելառուսում, քանի որ դրանում իմաստ չկա: Բելառուսի առաջնորդի խոսքով՝ Մոսկվան և Մինսկը ունեն կոշտ ռազմաքաղաքական դաշինք: