կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-09 09:53
Հասարակություն

Թեւոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոյին չեն հայտնել հոր մահվան լուրը

Թեւոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոյին չեն հայտնել հոր մահվան լուրը

«Ժողովուրդ»-ը գրում է.

 

«2014 թ. հունվարի 27-ին Սարյան փողոցում սպանված քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում։ Նշենք, որ վերջերս գործի քննությունը ոստիկանությունից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայություն։ Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված են «Դուքենդո» ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը եւ սպանված Արթուր Սաֆարյանի սանիկ՝ Տիգրան Ասատրյանը։

 

Ապրիլի 22-ին մահացել էր Իսրայելի հայրը, եւ մինչ օրս նրան ոչ ոք համարձակություն չէր ունեցել հայտնել լուրը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայել Սարգսյանի կնոջն ու մորը թույլ են տվել գնալ Ազգային անվտանգության ծառայություն եւ Իսոյին հայտնել հոր մահվան լուրը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Գայանե Գալոյանը։

 

Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով, Իսրայելն իր հարազատներին վստահեցրել է, որ հանգիստ լինեն, ինքն այս գործի հետ կապ չունի, իսկ ԱԱԾ-ն մինչ օրս որեւէ նոր մանրամասն չի կարողացել հայտնաբերել»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: