|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանը ազատ է արձակվել: Այս մասին երեկ մեզ ասաց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը: «Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեկ փոխվել է: Հոկտեմբերի 8-ին նրա կալանքի տակ պահվելու ժամկետը լրանում էր, և խափանման միջոց կալանքը չերկարացվեց, այլ ընտրվեց քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը: Նախաքննական մարմինը պատճառաբանել է, որ Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն: Գործը դեռևս քննվում է, այս պահին վերջնական որոշում դեռ չկա »,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանըւ մեղադրվում է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու (Մովսես Ներսիսյանի սպանության. նա այն մարդն է, ով ենթադրվում է, որ սպանել է Թևոսիկի եղբորը, ապա ինքն է ենթադրաբար սպանվել, նրա դին, սակայն, մինչ օրս գտնված չէ), ինչպես նաև հրազեն հանդիսացող ատրճանակ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: