Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի բերած հանձնուքի «կեքս» տեսակի խմորեղենի միջից հայտնաբերել և առգրավել են 0,4 գրամ ընդհանուր կշռով 4 դեղահաբ:
ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մեկ այլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Կ. Դ.-ն հանձնուքների ընդունման և հանձնման սպասասրահի աղբահանման աշխատանքներից հետո ենթարկվել է անձնական խուզարկության:
Արդյունքում դատապարտյալի համազգեստի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է ծխախոտի տուփ, որում եղել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 5 փաթեթ: Փաթեթներից մեկում եղել է 5 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, իսկ մյուսների մեջ տարբեր քանակների, ամբողջական և կոտրտված «B8» դաջվածքով դեղահաբեր, նաև սպիտակավուն զանգված:
Հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր կշիռը 20,6 գրամ է: Թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության: Այս դեպքերով կատարվում է հետաքննություն: